Բելգիայի և ֆրանսիայի մի խումբ հայազգի երիտասարդներ շարունակում են օգնության ձեռք մեկնել Գյումրու վագոն-տնակներում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքներին: Այս անգամ նրանք «Ջերմություն վագոն-տնակներում պատսպարված ընտանիքներին» ծրագրի շրջանակում վառելափայտ տրամադրեցին անօթևան ընտանիքներին:

Հերթական բարեգործական ձեռնարկի ընթացքում մի շարք ընտանիքների տրամադրվեց նաև հագուստ, սննդամթերք և դեղորայք, որոնց ձեռք բերմանը աջակցեցին Երևանից՝ Ռուզաննա Սարգսյան-Աճեմյանը և արտերկրւմ բնակվող մեր հայրենակից Վարուժան Պալտազարը:

«Շիրակ կենտրոնի» բարեգործական հերթական ակցիայի մասին առավել մանրամասն՝ ներկայացվող տեսանյութում: