Այսօր՝ ապրիլի 4-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել.
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ.
Արա ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ազատել Հնդկաստանի Հանրապետությունում, Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետությունում, Նեպալի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում և Մալայզիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»:
Մեկ այլ հրամանագրով նախագահը Հնդկաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակել Արմեն Մարտիրոսյանին։