Այսօր՝ ապրիլի 4-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել.

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ.

Արա ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ազատել Հնդկաստանի Հանրապետությունում, Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետությունում, Նեպալի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում և Մալայզիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»:

Մեկ այլ հրամանագրով նախագահը Հնդկաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակել Արմեն Մարտիրոսյանին։