Ապրիլի 10-14-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 10-ին՝ առանձին հատվածներում, սպասվում են ինտենսիվ տեղումներ, հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավային՝ 5-10 մ/վրկ, 10-ին` առանձին վայրերում, սպասվում է քամու ուժգնացում՝ 25-30 մ/վրկ. արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 10-ին կբարձրանա 2-3 աստիճանով, 11-ի ցերեկը կնվազի 5-6, 13-ին ևս 2 աստիճանով:

Երևանում

Ապրիլի 10-14-ին սպասվում է անձրև և ամպրոպ:

Ուշադրություն. 10-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վրկ արագությամբ, հորդառատ անձրև: