Մայիսի 4-ին, ժամը 11.28-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Եղվարդի խճուղում՝ Դավիթաշենի կամրջի մոտակայքում («CPS» բենզալցակայանին հարակից տարածքում), ծուխ է նկատվել:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.39-ին, մարվել՝ 11.43-ին:
Այրվել է խոտածածք տարածք (100 քմ):