Մայիսի 10-ին, ժամը 20.46-ին ՀՀ ՏԿԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.470 և արևելյան երկայնության 43.410 աշխարհագրական կոորդինատներով, օջախի 10 կմ խորությամբ և 2.9 մագնիտուդով երկրաշարժ Վրաստանի Հանրապետության տարածքում:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 4 բալ:
Զոհեր և տուժածներ չկան:
ՀՀ տարածքում երկրաշարժը չի զգացվել:
Ժամը 21.15-ին 2.7 մագնիտուդով հետցնցում է գրանցվել: