Մայիսի 19-ին, ժամը 22.12-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարի Թաղի 20-րդ փողոցի տներից մեկի հյուրասենյակում օձ է նկատվել, որն անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:
Փրկարարները հայտնաբերել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:


