Րոպեներ առաջ ավարտվեց Գերմանիայի առաջնության 34-րդ տուրի «Բորուսիա» - «Վերդեր» հանդիպումը, որտեղ դորտմունդցիները սեփական հարկի տակ 3։2 հաշվով հաղթեցին մրցակցին։
Հանդիպման 42-րդ րոպեին աչքի ընկավ Հայաստանի Ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը՝ հաշիվը դարձնելով 3-1:
Մյուս գոլերը՝
«Բորուսիա» - Կագավա (15), Օբամեյանգ (17),
«Վերդեր» - Օզտունալի (26), Սելասսի (85):
Այս հաղթանակից հետո «Բորուսիան» վաստակեց 46 միավոր եւ այժմ գտնվում է 7-րդ հորիզոնականում: