Րոպեներ առաջ ավարտվեց Գերմանիայի առաջնության 34-րդ տուրի «Բորուսիա» - «Վերդեր» հանդիպումը, որտեղ դորտմունդցիները սեփական հարկի տակ 3։2 հաշվով հաղթեցին մրցակցին։

Հանդիպման 42-րդ րոպեին աչքի ընկավ Հայաստանի Ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը՝ հաշիվը դարձնելով  3-1:

Մյուս գոլերը՝ 

«Բորուսիա» - Կագավա (15),  Օբամեյանգ (17),

«Վերդեր» - Օզտունալի (26), Սելասսի (85):

Այս հաղթանակից հետո «Բորուսիան» վաստակեց 46 միավոր եւ այժմ գտնվում է  7-րդ հորիզոնականում: