Ինչպես արդեն նշել ենք, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր կառավարության մինչ հիմնական օրակարգի հաստատումը ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանից հետաքրքրվեց, թե վերջին շրջանում գազալցակայաններում տեղի ունեցող պայթյունների հետ կապված ինչ ուսումնասիրություններ ու նախաձեռնություններ են իրականացրել։
Նախարարը պատասխանեց, որ երեկ Արմավիրի մարզում գտնվող գազալցակայանը, որտեղ պայթյուն է տեղի ունեցել, 6 ամիս առաջ տուգանվել է 1 մլն դրամով, հայտնաբերվել են բազմաթիվ թերություններ, որոնք ընկերությունը պետք է վերացներ։
Բայց թե ով պետք է հետևեր այս ամենի վերացմանը, այդպես էլ հայտնի չէ: Վստահ եմ, այդպես էլ որևէ մեկը քաղաքկան ասպարեզից պատասխաննատվություն չի կրի:
YerevanNews.am-ը կապ հաստատեց Այրվածքաբանական կենտրոնի տնօրենի հետ՝ երեկ տեղի ունեցած սարսափելի դեպքի հետ կապված՝ ճշտելու համար տուժածների առողջական վիճակը, մեզ փոխանցեցին, որ 65 թվականի ծնված Արմեն Հակոբյանի վիճակը շատ ծանր է, 86 թվականի ծնված Արմեն Հակոբյանի և Արթուր Գասպարյանի մոտ դրական փոփոխություն է գրանցվել:
Արդեն հայտնել ենք, որ Արմեն Հակոբյանները նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի որդին ու եղբայրն են, իսկ Արթուր Գասպարյանը գազալցակայանի աշխատակիցը, ով հիմա հայտնվել է այսպիսի վիճակում:
Դե, պետությունն ի՞նչ անի, ինքն իր 1 մլն-ը դրել է գրպանը...իրեն շատ պետք է ում ինչ կլինի...ավելի լավ չի աննկատ մնա, որ 6 ամիս անց կրկին ստուգում անց կացնի ու 1 մլն. էլ այդ ժամանակ դնի գրպանը: Թե չէ, որ խստորեն հետևողական լիներ ու ամեն ինչ վերահսկեր, իրեն շահը ո՞րը պիտի լիներ:
Իսկ ի՞նչ պատասխան ունի այսօր տալու այս անհետևողականությունների պատասխանատուն՝ աշխատակցի՝ Արթուր Գասպարյանի ընտանիքին....


