Հայաստանում «Սփայս» թմրամմիջոցի վրա արգելք է դրվել: Նման որոշում է կայացրել կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 14-ի նիստում:
Որոշման նախագիծը ներկայացրել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, նշելով, որ իրավապահ մարմիններում աշխատանքային խորհրդակցությունների ընթացքում պարզվել է, որ դիզայներական թմրամիջոցները, որոնք աշխարհում հայտնի են «Սփայս» անունով, արդեն ներմուծվում են Հայաստան:
Սփայսն ունի առողջությանը անդառնալի վնաս հասցնելու հատկություն:
Այս թեմաների հետ կապված YerevanNews.am-ը կապ հաստատեց Նարկոլոգիական Հանրապետական կենտրոնի հետ, որտեղից մեզ փոխանցեցին, որ «Սփայս»-ի վտանգավորությունները հոգեկան խանգարումներն են, ծանր հալուցինացիաները: Իսկ այն հարցին, թե Հայաստանում որքան տարածում ունի՝ մասնագետը պատասխանեց, որ Հայաստանում գնալով շատանում է դեպքերը դրա համար էլ արգելել են, իսկ կոնկրետ, որ տարիքային խմբերի մոտ է նկատվում չարաշահումը, փորձագետն ասաց, որ կոնկրետ տարիքային խումբ չկա, իսկ սեռի հետ կապված դեռ ականատես չի եղել իգական սեռի ներկայացուցչի, ով օգտագործել է:
Նշենք, որ վտանգը մարդու առողջության և կյանքի համար մի քանի անգամ գերազանցում է բուսական ծագում ունեցող թմրանյութերի ազդեցությանը: