Առաջնության վերջին՝ 28-րդ տուրի «Ուլիս»-«Շիրակ» հանդիպումից անմիջապես հետո տեղի ունեցավ Հայաստանի 2014-2015 թթ. առաջնության մրցանակակիրների պարգևատրման հանդիսավոր արարողությունը:

Սկզբում շնորհվեցին անհատական մրցանակները:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Աշոտ Մանուկյանը «Ոսկե խաղակոշիկ» մրցանակները հանձնեց առաջնության լավագույն ռմբարկուներին՝ «Փյունիկ»-ի հարձակվող Սեզար Ռոմերոյին և «Շիրակ»-ի հարձակվող Ժան-Ժակ Բուգուհիին:

Բրոնզե մեդալները Գյումրիի «Շիրակի»  ֆուտբոլիստներին հանձնվեեցին ՀՖՖ Գործկոմի անդամ Լևոն Հասրաթյանի, իսկ արծաթե մեդալները Երևանի «Ուլիսի» ֆուտբոլիստներին՝   ՀՖՖ Գործկոմի անդամ Էդիկ Մարգարյանի կողմից:

Պարգևատրման արարողության վերջում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Աշոտ Մանուկյանը ոսկե մեդալները և չեմպիոնական գավաթը հանձնեց «Փյունիկի» ֆուտբոլիստներին: