Առաջնության վերջին՝ 28-րդ տուրի «Ուլիս»-«Շիրակ» հանդիպումից անմիջապես հետո տեղի ունեցավ Հայաստանի 2014-2015 թթ. առաջնության մրցանակակիրների պարգևատրման հանդիսավոր արարողությունը:
Սկզբում շնորհվեցին անհատական մրցանակները:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Աշոտ Մանուկյանը «Ոսկե խաղակոշիկ» մրցանակները հանձնեց առաջնության լավագույն ռմբարկուներին՝ «Փյունիկ»-ի հարձակվող Սեզար Ռոմերոյին և «Շիրակ»-ի հարձակվող Ժան-Ժակ Բուգուհիին:
Բրոնզե մեդալները Գյումրիի «Շիրակի» ֆուտբոլիստներին հանձնվեեցին ՀՖՖ Գործկոմի անդամ Լևոն Հասրաթյանի, իսկ արծաթե մեդալները Երևանի «Ուլիսի» ֆուտբոլիստներին՝ ՀՖՖ Գործկոմի անդամ Էդիկ Մարգարյանի կողմից:
Պարգևատրման արարողության վերջում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Աշոտ Մանուկյանը ոսկե մեդալները և չեմպիոնական գավաթը հանձնեց «Փյունիկի» ֆուտբոլիստներին: