«Նաիրիտ» ՓԲԸ-ի աշխատակիցներն իրենց աշխատավարձերի վճարման պահանջով այսօր կրկին կառավարության դիմաց էին։
Նրանք կառավարության շենքի դիմացից տեղափոխվեցին Տիգրան Մեծ փողոց՝ փակելով ճանապարհը։
Երթուղայինները ստիպված էին ետ գնալ՝ շրջանցելով ճանապարհը:
Ոստիկանների միջամտությամբ ցուցարարները բացեցին ճանապարհը՝ հայտարարելով, որ կհանդիպեն վարչապետի հետ, ու եթե Հովիկ Աբրահամյանի պատասխանն իրենց չբավարարի, երեքշաբթի օրվանից անժամկետ նստացույց կսկսեն։
Իսկ Օսիպյանը փորձում էր ջերմ խոսքերով համոզել նաիրիտցիներին, ասելով, որ իրենք ժողովրդի կողքին են ու հորդորելով, որ նաիրիտցիները հավատան իր անկեղծությանը:


