Հանդիպումը մեկնարկեց սպասելի ակտիվությամբ:
Մեր հավաքականը առաջին րոպեներին բազմաթիվ վտանգավոր պահեր էր ստեղծում մրցակցի դարպասի մոտ, և ցանկալի գոլը չուշացավ. հանդիպման 14-րդ րոպեին Մարկոս Պիզելին գեղեցիկ գոլով բացեց հաշիվը՝ իրականացնելով տուգանային հարվածը:
Սակայն 29-րդ րոպեին Կրիշտիանո Ռոնալդուն հավասարեցրեց հաշիվը՝ մեր դարպասին նշանակված 11 մետրանոց հարվածով:
Ռոնալդուի գոլը զգալիորեն գցեց խաղի տեմպը. վտանգավոր պահերը
Հանդիպման առաջին կեսն անցավ համեմատաբար մեղմ պայքարում: Միակ դեղին քարտն ստացավ Տիագոն՝ 34-րդ րոպեին:
Խաղակեսին ակտիվ էին նաև երկրպագուները՝ հատկապես 43-րդ րոպեին խաղադաշտ մտածը, ում «վնասազերծելու» համար ոստիկանների մի ամբողջ խումբ պահանջվեց:
Այսպիսով՝ թիմերն ընդմիջման գնացին ոչ ոքի՝ 1:1 հաշվով: