Հանդիպումը մեկնարկեց սպասելի ակտիվությամբ:

Մեր հավաքականը առաջին րոպեներին բազմաթիվ վտանգավոր պահեր էր ստեղծում մրցակցի դարպասի մոտ, և ցանկալի գոլը չուշացավ. հանդիպման 14-րդ րոպեին Մարկոս Պիզելին գեղեցիկ գոլով բացեց հաշիվը՝ իրականացնելով տուգանային հարվածը:

Սակայն 29-րդ րոպեին Կրիշտիանո Ռոնալդուն հավասարեցրեց հաշիվը՝ մեր դարպասին նշանակված 11 մետրանոց հարվածով:

Ռոնալդուի գոլը զգալիորեն գցեց խաղի տեմպը. վտանգավոր պահերը 

Հանդիպման առաջին կեսն անցավ համեմատաբար մեղմ պայքարում: Միակ դեղին քարտն ստացավ Տիագոն՝ 34-րդ րոպեին:

Խաղակեսին ակտիվ էին նաև երկրպագուները՝ հատկապես 43-րդ րոպեին խաղադաշտ մտածը, ում «վնասազերծելու» համար ոստիկանների մի ամբողջ խումբ պահանջվեց:

Այսպիսով՝ թիմերն ընդմիջման գնացին ոչ ոքի՝ 1:1 հաշվով: