Հունիսի 14-15-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևանում այրվել է 18490 քմ, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում` 1 հա, Արմավիր քաղաքում` 12 քմ, Վաղարշապատ քաղաքում` 250 քմ, Արարտի մարզի Արտշատ քաղաքում` 1հա, Մասիս քաղաքում` 2000 քմ, Վեդի քաղաքում` 300 քմ, Ծաղկալանջ գյուղում` 1500 քմ, Մասիս-Չարբախ ավտոճանապարահատվածին` 1 հա, Արագածոտնի մարզի Բազմաղբյուր գյուղում` 300 քմ, Վայոց ձորի մարզի Սարավան գյուղում` 1 հա, Սյունիքի մարզի Կապան քաղաքում` 3200 քմ, Սյունիք գյուղում` 1500 քմ խոտածածկ տարածք:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:


