Հայն աշխարհին հայտնի է իր մշակույթով, քաղաքակրթությամբ... Մենք եղել ենք կրթված ու զարգացած ազգ, ով ունեցել է պատմություն, մշակույթ, ավանդույթներ և հպարտանալու արվեստ:
Բայց ցավոք, այսօր մեր վատ ապրելակերպնն ու կյանքի դժվարությունները մեզ բերել ու հանգեցրել են մի կետի՝ անտարբերության, որից տուժում են մեր արժեքները, մեր մշակույթը, մեր ավանդույթներն ու սկզբունքները:
YerevanNews.am-ը բազմիցս անդրադարձել է քաղաքի աղտոտվածությանն ու աղբամանների խայտառակ ու անփույտ վիճակներին:
Այն, որ քաղաքապետարանն զգոնություն չի սահմանու այս հարցերի շուրջ, դա ակնհայտ է ու տեսանելի յուրաքանչյուր քայլափոխի:
Ընդունվեց օրենք, ըստ որի «Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքով սահմանված է. չսահմանված կամ չնախատեսված տեղերում, վայրերում՝ աղբամուղերից, աղբահավաք խցերից, աղբարկղերից, աղբամաններից, աղբահավաք մեքենաներից, ինչպես նաև սահմանված կարգով կազմակերպված կամ նախատեսված աղբավայրերից դուրս աղբ թափելը առաջացնում է տուգանքի նշանակում ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց նկատմամբ»։
Բայս սա ևս չդարձավ փրկություն, որպեսզի հայը մաքուր պահի իր քանաքն ու միջավայրը:
Քաղաքական մեղավորներից անցում ենք կատարում հասարակ ժողովրդին: Անհերքելի է, որ մեր՝ քաղաքացիներիս մեղքի մեծ չափաբաժինը կա այս ամենի մեջ:
Մենք՝ հայերս, աշխարհին հայտնի լինելով մեր կուլտուրայով ու ավանդույթներով, փնթի ու աղտոտված ենք պահում մեր քաղաքն ու միջավայրը, որի վատ հետևանքները կրում ենք նախ մենք ու մեր երեխաները և մեր ձեռքերով վնասում ենք մեր մշակույթը:
Այս խնդիրը դարձել է համատարած. մեկը մյուսին նայելով՝ կրկնում են:
Եթե հարևանդ փնթի է. դա դեռ արդարացում չէ քեզ, դու նրա հետ միասին վնասել ես ու վնասում ես քո՛ երեխային: Կապ չունի հարևանդ ինչ է անում, մի կրկնիր նրա սխալ քայլը, այլ դու դարձիր նրան օրինակ՝ մաքուր պահելով միջավայրդ, նույնը պահանջիր նրանից:
Կից ներկայացնում են լուսանկարներ, որում պատկերված են և՛ մաքուր աղբամաններ, և՛ ոչ մաքուր, ինքներդ զգացեք տարբերությունը: Եվ թույլ մի տվեք, որ աղբամանը դառնա ձեզ բնութագրման պատճառ: