Հունիսի 15-ին, Աշտարակում հնչած կրակոցների գործով որոնվող Արսեն Խ.-ին հայտնաբերել են իր տանը:

Հիշեցնենք, որ հունիսի 15-ին, ժամը 12.45-ին, ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Աշտարակ քաղաքի քաղաքապետարանի դիմաց կրակոցներ են հնչում:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել էր 51-ամյա Արսեն Խ.-ին պատկանող «Մերսեդես-Բենց ՄԼ 320» մակնիշի ավտոմեքենան՝ առջեւի դռան վերեւի ձախ անկյունում հրազենային վնասվածքի հետքերով, իսկ ավտոմեքենայի սրահից հայտնաբերվել էին արճիճանման զանգվածներ:

Հունիսի 16-ին իր տնից Արսեն Խ.-ն ներկայացվել է ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչություն:

Քննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են միջոցառումներ կրակոցներ արձակած անձի ինքնությունը պարզելու եւ նրան հայտնաբերելու ուղղությամբ: