Այսօր ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:

Նիստին մասնակցում էր նաև ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նիստի օրակարգում ներառված էր «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության հարցը: Հիշեցնենք, որ հայտ էր ներկայացրել մեկ թեկնածու՝ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Արամ Հրաչիկի Սիմոնյանը (ինքնառաջադրմամբ):

Այնուհետև ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Սիմոնյանը ներկայացրեց ԵՊՀ զարգացման ծրագիրը, հակիրճ խոսեց այն խնդիրների մասին, որոնք խոչընդոտում են բուհի զարգացմանը:

«ԵՊՀ-ում ընթացող ռե­ֆորմները և այդ ասպարեզներում տարվող քաղա­քա­կանությունն անհրաժեշ­տաբար պետք է կապվեն բուհական ինքնավարության, ակա­դե­միական ազատություն­ների և սոցիալական հավասարության արժեքների հետ, ինչը պահանջում է ուսանողների, դասախո­սական կազմի, վարչակազմի, գործա­տու­ների, կառա­վարության և այլ շահակիցների ակտիվ ներգրավում այդ գործընթաց­ներում»,- ելույթում նշեց Արամ Սիմոնյանը:

Փակ և գաղտնի քվեարկության արդյունքում ԵՊՀ ռեկտորի պաշտոնում միաձայն ընտրվեց ներկայիս ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Սիմոնյանը: