Բացառիկ տեսանյութ, որը տրամադրել է Security Dream-ը: Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, երեկ՝ հունիսի 18-ին Երևանում՝ Գարեգին Նժդեհ և Մայիսի 9 փողոցների խաչմերուկում ինչպես է BMW մակնիշի 23-ամյա Վահան Սիրականյանը, իրեն դնելով, Շումախերի տեղը, կոպիտ կերպով խախտում երթևեկության կանոնները՝ կարմիր լույսի տակով անցնում խաչմերուկը՝ ստեղծելով վթարային իրավիճակ ու բախվում 38-ամյա Կարեն Ֆիդանյանի վարած Toyota Land Cruiser Prado-ին:

Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվում է հիվանդանոց: Դեպքի վայր ժամանած ապահովագրական ընկերության ներկայացուցիչները պարզում են, որ BMW-ի վարորդի ավտոմեքենայի ԱՊՊԱ-ի ժամկետն անցած է եղել: