Հունիսի 21-ին, ժամը 16.27-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ջիվանու փողոցի թիվ 34 տան բակում օձեր են բռնել (2 հատ). անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:
Փրկարարները սահնօձ տեսակի օձերը տեղափոխել են անվտանգ տարածք:

Հունիսի 21-ին, ժամը 14.57-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարի թաղի 26-րդ փողոցի թիվ 25 տան նկուղում օձ է նկատվել. բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:
Փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Հունիսի 21-ին, ժամը 14.43-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նուռնուսի ամառանոցների մոտակայքում օձ է նկատվել. բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ:
Հրշեջ-փրկարարները Ռ. Ա.-ի հողակտորից բռնել են գյուրզա տեսակի օձ տեղափոխել անվտանգ տարածք:

Հունիսի 21-ին, ժամը 09.23-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քասախ գյուղի Ստեփանյան փողոցի թիվ 5 շենքի բնակարաններից մեկում օձ է նկատվել. բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:
Փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: