Հունիսի 2-ին ՃՈ ղեկավար կազմի հետ հանդիպման ժամանակ ՀՀ Ոստիկանապետ Վովա Գասպարյանը ներկայացրեց ՃՈ նոր պետ Արմեն Հակոբյանին:
Հիշեցնենք, որ հունիսի 29-ին աշխատանքից ազատվել էր ՃՈ պետ գեներալ-մայոր Արտակ Հարությունյանը, ով այդ պաշտոնը զբաղցրել էր 2014-ի հոկտեմբեր ամսին. այսինքն ընդամենը 9 ամիս առաջ: Ոստիկանապետը նշում է, որ հաճախակիկատարվող փոփոխությունները միմիայն բարեփոխումներ իրականացնելու հետևանք են:
Մեր ունեցած տեղեկություններով՝ Արտակ Հարութունյանը խստապահանջ է, չոր, նրա համար չէին գործում խնամիաբարեկամական հարաբերությունները, աշխատանքի ժամանակ ընկեր-բարեկամ հարաբերություններին տոն չտվող անձնավորություն է։
Մեր ունեցած տեղեկությունների համաձայն այժմ՝ նրա պաշտոնանկության առիթով ուրախություն է տիրում ճանապարհային ոստիկանության շրջանակներում։
Հիշեցնենք նաև, որ այս ընթացքում՝ Հայաստանյան այս խառնաշփոթ իրավիճակում Արտակ Հարութունյանը մշտապես գտնվել է պասիվ՝ հաշվի առնելով թե՛ լրատվամիջոցների հետ նրա չշփվելը, տեսախցիկներից և հարցուպատասխաններից խուսափելը նպաստեց նրա պաշտոնանկությանը։
Լուսանկարը՝ Armenpress