«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքների պատճառով ընդհատված ջրամատակարարումը Շենգավիթում, ինչպես եւ նախատեսվել էր, վերականգնվել է ս. թ. հուլիսի 22-ին ժամը 8.00-ին:
Ցավոք, 1 ժամ անց վթարվել է ջրագիծը, որով պայմանավորված նորից դադարեցվել է Շենգավիթ վարչական շրջանի Նորագավիթ թաղամասի, Արշակունյաց պող. 127, 135 Ա, Բ, Գ, Դ, Ե համարների, ինչպես նաեւ Էրեբունի օդանավակայանի ջրամատակարարումը։
Նշված տարածքներում ջրամատակարարումը նախատեսվում է վերականգնել մինչեւ հուլիսի 23-ը ժամը 8.00-ն: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: «Երևան Ջուր» ՓԲԸ


