ՏԿԱԻ նախարարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ մասամբ այրվել է 7-րդ հարկում գտնվող Կրթության և գիտության նախարարության հաշվապահական հաշվառման սենյակը գույքով՝ (20 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.04-ին, մարվել՝ 14.08-ին:
Oգոստոսի 2-ին, ժամը 13.14-ի տեղեկություն է ստացվել, որ ՀՀ կառավարության թիվ 3 մասնաշենքի 7-րդ հարկում ծուխ է նկատվում:
Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ ԱԻ արձագանքման և օպերատիվ խմբերը, չորս մարտական հաշվարկ և 1 ավտոսանդուղք: Այս մասին տեկեղեկացնում է ՏԿԱԻ նախարարության մամուլի ծառայությունը:


