Օգոստոսի 3-ին, ժամը 02.57-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան թաղամասի 7-րդ փողոցի տներից մեկի պատշգամբում նկատվել է օձ, որը բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:
Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: