Երեկ կիկին զանգահարեցի Երևան ջուր:
-Բնակիչները բողոքում են, ինձ զանգել ասել են, որ ջրի համը Էրեբունի զանգվածում փոխվել է, տհաճ համ է գալիս:
Երևան ջրից ինձ պատասխանում են.
-Դուք մեկ անգամ ևս դիմել եմ ու Ձեզ ասել են, որ ջրի որակի հետ խնդիր չկա:
Ես նորից հարցնում եմ
- Իսկ տհաճ համը, որտեղի՞ց են մարդիկ զգում,
-Մարդկանց դա թվում ա, իրականում համ չկա(աղջիկը մեղավո չի ինչ ասել են կասես դա էլ ասում ա):
Ես քմծիծաղ տվեցի ու շարունակեցի, մի քիչ զարմացած տոնով.
-Ո՞նց կարա մի քանի մարդու միանգամից նույն բանը թվա(այդ մարդիկ ապրում են նույն թաղամասի տարբեր ծայրերում):
Երևան ջրի աղջիկը հասկացավ, որ չէ էն առաջին վերսիան չանցավ ու ասեց.
-Դե գիտեք Ձեր գառնու ջրի հետ Արարատյան ջուր է խառնվել, որ դուք ջուր ունենաք և այլն:
-Ի՞նչ ջուր:
-Արարատի: Ավելի լավ չի , որ ջուր ունենաք թեկուզ համը մի քիչ այն չլինի,-ասաց գեղեցիկ ձայնով աղջիկը:
-Իսկ համը ինչ-որ մի օր կվերականգնվի՞:
-Չեմ կարող ասել, գրավոր դիմեք կպատասխանենք:
Հիմա ինձ պատասխանեք, եթե կարող եք, որն է Արարատի ջուրը, դա այլն անուն ունի՞ և, որ ավազանից է այնհոսում:
Էդգար Խաչատրյան՝ ֆեյսբուք