Այսօր լրագրողների հետ հանդիպում է ունեցել մահացած ծննդկանի հայր Վաղինակ Մարգարյանը: Նա նշեց, որ բուժող բժիշկ Շուշանիկ Բախշյանը կոպիտ անձ էր: Հոր խոսքերով նա պնդում է, որ ինքը մահացած հիվանդի բուժման մեջ որևէ սխալ բան թույլ չի տվել, և «ով մեղավոր է, թող պատասխանատվություն կրի»:
Հայրը պատմում է.
«Աղջկաս ասում էր՝ էս ինչ ես սարքել, մի հատ հավաքի քեզ: Կնոջը անպատվել էր՝ դուք ձեր հիստերիկայիով: Բարձր ջերմությամբ աղջկան վերջապես ընդունել են հիվանդանոց և պառկեցրել, հավաքվել էին սկեսուրն ու սկեսրայրը, բժշկուհին ասասաց՝ «էս ինչո՞ւ եք 12 հոգով եկել, հարսանի՞ք» է»:
Վաղինակ Մարգարյանը նշեց, որ մյուս բժիշկների կողմից շատ ձևական մոտեցում էր ցուցաբերվում: Բժշկուհին ոչ միայն կոպիտ էր, այլև անպատասխանատու, քանի որ շաբաթ-կիրակի օրերին, երբ աղջկա վիճակն արդեն շատ ծանր էր, Շուշանիկ Բախշյանը քաղաքից դուրս է գտնվել և կ՛ամ չի պատասխանել իրենց զանգերին, կա՛մ էլ հեռախոսով հրահանգներ է տվել:
Ներկա էր նաև փաստաբանը, ով նշեց. ««Էրեբունի» ԲԿ-ի՝ հիվանդի վիճակի վերաբերյալ եզրակացությունը էականորեն տարբերվում է «Շենգավիթ» ԲԿ-ի եզրակացությունից»:


