Քիչ անց սպասվում է Գյումրիի ռուսական ռազմաբազայի զինծառայող, Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի՝ 102-րդ ռազմական բազան ինքնակամ լքելու, դասալքության և ապօրինի զենք-զինամթերք հափշտակելու մասով ռուսական կողմի առաջադրած մեղադրանքներով դատաքննության վճիռը, ինչին լրագրողները մասնակցում են առանց հեռարձակելու կամ նկարահանելու իրավունքի:
Նշենք, որ լրագրողների մոտ այս դատավարության հետ կապված բազմաթիվ հարցեր կան, մասնավորապես, ինչպես նկարել վճռի հրապարակումը, եթե դատավորին արգելվել է նկարահանել վերջինիս անվտանգության նկատառումներով:
Սակայն դատարանի մամուլից արդարացել են, ասելով, որ սովորաբար այսպես են անում իրենք։
Նշենք, որ Պերմյակովի դատը լուսաբանող օպերատորներին միայն 15 րոպե թույլատրվեց մնալ դահլիճում։