Մեր ժամանակներում շատ արդիական է դարձել աստղագուշակ-հորոսկոպ հասկացողությունները: Հիմնականում շատերը հետևում են իրենց նշաների նշանակությանը: YerevanNews.am-ը փոքրիկ անդրադարձ է կատարել հայտնիների նշաններին:
Լուսինե Թովմասյան- առյուծ-Հուլիս 25
Իհարկե, ոչ բոլորն են կոչված ղեկավարելու կայսրություն և աշխարհ, բայց այս նշանի տակ ծնվածները լիդերության ամենամեծ հնարավորությունն ունեն: Առյուծները կոչված են ոչ միայն կառավարելու, այլև սիրելու: Նրանք խորապես դժբախտ են, երբ իրենց առջև չեն խոնարհվում: Նրանք բարի և վեհանձն են, անկեղծ՝ իրենց մղումներում: Աշխարհն առյուծների համար հսկայական բեռ է, նրանք հաճախ դրամատիկական տաղանդ են ունենում:
Լիլիթ Հովհաննիսյան- աղեղնավոր-դեկտեմբեր 7
Ուղղամիտ, անկեղծ, հմայիչ մարդիկ են: Այս նշանի տակ ծնվածները բոլորից սիրված են լինում: Ատում են ամեն տեսակի սահմանափակումները, անկախ են: Սիրում են ճանապարհորդել, կարդալ, եռանդուն են. Ակտիվ, մեծ հաջողությունների են հասնում աշխատանքում:
Եվա Ռիվաս - խեցգետին- հուլիս 13
Հավատարիմ ու նվիրված է սիրո մեջ և ընտանեկան կյանքում: Ընտանիքում նրանք գտնում են բարեհարմարություն և ինքնարտահայտում: Զգացական են, հեշտ խոցվող, ավելի շատ գերադասում են տալ, քան վերցնել: Աշխատանքում ազնիվ ու հուսալի են: Չեն սիրում նորամուծություններ, պահպանում են բազմաթիվ պայմանավորվածույուններ: Միստիցիզմի հասնող սրված ինտուիցիա ունեն, բայց թաքցնում են դա, քանզի չեն սիրում աչքի ընկնել ամբոխի մեջ:
Արևիկ Ուդումյան- այծեղջուր-հունվար 13
Գործնական և ճշտապահ է: Աշխատանքային հաջողությունների է հասնում բոլոր նշանակումների դեպքում: Պատվախնդիր է: Նրան հաճախ մեղադրում են սառնության մեջ, իրականում նա սիրում է խորը, բայց դժվարությամբ է արտահայտում իր զգացմունքները: Այծեղջյուրներն ազնիվ են, պարզ, հավատարիմ ու հուսալի, ինչպես հողն ինքը:
Ֆելիքս Խաչատրյան- կույս -սեպտեմբերի 7
Բարեկիրթ է, ուշադիր ու դիտունակ, տրամաբանորեն մտածելու կարողություն ունի: Կույսերն անալիտիկ խելքի տեր են: Կույսի նշանաբանն է. «Եթե արժե ինչ-որ բան անել, ապա միայն լավը»: Հարգում ու գնահատում է խորագիտությունը, ունի բազմակողմանի հետաքրքրություններ: Չափազանց բարձր է «նշանակալիության» չափանիշը, մշտապես ձգտում է կատարելության: Այս նշանի տակ ծնված բազմաթիվ մարդիկ մեծ արդյունքների են հասնում ընտրած բնագավառում:
Արամե- կշեռք-շուն -հոկտեմբեր10
Այս նշանի տակ ծնված մարդկանց կյանքը կառավարում է գեղեցկության, ներդաշնակության և արդարության զգացումը: Նրբազգացության, մեծահոգության և հավասարակշռվածության շնորհիվ նրանք մշտապես գտնվում են մարդկանց շրջապատում: Հազվադեպ են թշնամիներ ունենում և մեծ ազդեցություն են թողնում շրջապատի մարդկանց վրա: Պատասխանատվության զգացում ունեն, օժտված են լավ, գործնական հատկանիշներով:
Նազենի Հովհաննիսյան -խեցգետին -հուլիսի 18
Հավատարիմ ու նվիրված է սիրո մեջ և ընտանեկան կյանքում: Ընտանիքում նրանք գտնում են բարեհարմարություն և ինքնարտահայտում: Զգացական են, հեշտ խոցվող, ավելի շատ գերադասում են տալ, քան վերցնել: Աշխատանքում ազնիվ ու հուսալի են: Չեն սիրում նորամուծություններ, պահպանում են բազմաթիվ պայմանավորվածույուններ: Միստիցիզմի հասնող սրված ինտուիցիա ունեն, բայց թաքցնում են դա, քանզի չեն սիրում աչքի ընկնել ամբոխի մեջ: