Հուսահատությունը սկիզբն է ազատագրման.
Երբ այլևս ոչ մի հույս չկա, դա ազատագրում է բոլոր կապանքներից, բերելով այն գիտակցության, որ կորցնելու այլևս ոչինչ չունես և միայն ինքդ կարող ես լուծել քո խնդիրը: Հուսահատությունն է, որ կարող է վախկոտին անգամ հերոս դարձնել և ժողովրդին՝ միասնական բռունցք...
Հույս էինք փայփայում, որ եվրոպացին կամ ռուսը կօգնի ու մեզ ճժմեցին, հույսներս դրինք Աստծո վրա՝ ու եղերն իրագործվեց.
ԵՎ միայն նրանք պայքարեցին, ով այլևս հույս չկապեց որևէ մեկի հետ ու սեփական բազկի ուժով որոշեց իր ճակատագիրը՝ ազգի ճակատագիրը: ԵՎ հենց այդ հուսահատությունից հերոսացած ու հերոս ծնվածների շնորհիվ է, որ ապրում ենք դեռ ու կշարունակենք ապրել...
Մեծ է Հայ ժողովրդի համբերության բաժակը, մեծ իր սրտի ու հոգու նման, բայց այնպսի արագությամբ, որ լցնում են այն այսօր՝ անշուշտ երկար չի տևի...
Ինչու՞ չենք պայքարում մեր ազատության համար, որովհետև շատերը հույս ունեն փրկվել երկրից փաղչելով, հույս ունեն, որ Աստված կօգնի, որ կհայտնվի ինչ որ փրկիչ, հույս ունեն, թե իշխանավորների շաքարախտային ախորժակը մի օր կփակվի...
Էլի մի քանի կաթիլ ու համբերության բաժակը կլցվի ու վայ նրան ում գլխին կպարպվի այդ բաժակը՝ երիտ-թուրքերի պարագլուխներն անգամ չխուսափեցին պատժից:
Որքան մեծ է համբերության բաժակը՝ այնքան վտանգավոր՝ նրա պարպումը...
Վահան Մելիք Փարսադանյան