Ինչպես արդեն նշել ենք նոյեմբերի 5-ի գործով դատավարության առաջին նիստի օրը դատարանի բակում օդամղիչ ատրճանակով ոստիկանների ուղղությամբ կրակելու ու նրանցից մի քանիսին վիրավորելու մեջ մեղադրվող Հայկ Կյուրեղյանը դատապարտվեց 9 տարվա ազատազրկման:
Հիշեցնենք, որ 2014թ. հունիսի 12-ին մեկնարկած Շանթ Հարությունյանի գործով դատական նիստից րոպեներ առաջ արտակարգ դեպք էր տեղի ունեցել դատարանի բակում։ 31-ամյա Հայկ Կյուրեղյանը կանգնել էր մեքենայի վրա՝ օդամղիչ ատրճանակը ձեռքին  և կրակել ոստիկանների վրա։  Նրան այսօր դատապարտեցին 9 տարվա ազատազրկման, երբ չէր խլել մարդկայինմ կյանք։ Էլի ազատազրկեին.... բայց 9 տարին չափազանց շատ է նրա հանցանքի համար։

Անցնեք Վարդան Պետրոսյանին։ Նրան ձերբակալեցին ամենավերջին հանցագործի պես։ Ձերբակալեցին, երբ Վարդանը լուրջ խնդիրներ ուներ և վիճակն անգամ կայուն չէր։

Վարդան Պետրոսյանը դատարանում հայտարարել էր, որ իրեն ձերբակալել են հիվանդանոցից դուրս գրվելուց երկու օր անց: «Չնայած ավագ քննիչ Հայկարամ Հակոբյանը փայլուն գիտեր իմ բնակության վայրը, իմ առաջին հարցաքննության ժամանակ՝ հիվանդանոցում, ես դա ասել եմ նրան: Դրանից մի քանի օր առաջ քույրս հարցաքննության ժամանակ շեշտել է դա: Փայլուն իմանալով բնակվելուս վայրը, ըստ իր տված ցուցմունքի՝ կարծես գանցել է ինձ փնտրելու եղբորս տանը՝ գյուղում, այնտեղ չգտնելով՝ որոշել է ձերբակալել: Զարմանալին այն է, որ ձերբակաման եկած խումբը հրաշալի գիտեր իմ ապրելու վայրը և ոչ մի տեղ չէր փնտրում ինձ»,- ասել էր Վարդան Պետրոսյանը՝ նշելով, որ մի մեծ խումբ եկել է միանգամից իրենց տուն՝ իրեն ձերբակալելու:

Իսկ այսօր ազատության մեջ է գտնվում Սեպտեմբերի 13-ին ողբերգական դեպքի հեղինակը՝  Երևանի քաղաքապետարանի առևտրի վարչության պետ Արման Եդոյանը: Ավելին, նա դեռ մնում է իր պաշտոնում՝ չնայած աշխատանքի չի ներկայանում։

Տեղի ունեցածն իսկապես ողբերգություն է, բայց չկա տարբերություն Վարդան Պետրոսյանի դեպքի և Արման Եդոյանի դեպքի միջև։ Վարդանը հոգեպես և ֆիզիկապես վատ վիճակում էր, բայց նրան բացահայտ ձերբակալեցին՝ ցավ պատճառելով մի ողջ հասարակության։ Իսկ Արման Եդոյանը ազատության մեջ է, ավելին, կարծիքներ են հնչում հենց ՀՀԿ-ականների կողմից՝ կատարվածը համարելով երկկողմանի ողբերգություն։ Իսկ որտե՞ղ էիք, երբ ձերբակալում ու քննադատում էին Վարդանին... Թե Արմանը ձերն է, իսկ Վարդանը ձեզ դեմ և ձեռնտու էր ձեզ նրա լռությունը։

Նշենք, որ Երևանի քաղաքապետարանի առևտրի վարչության, դրա պետի և իրենց գործունեության մասին խոսել ենք բազմիցս: Նրանք էին վերջերս բազմաթիվ ընտանիքների օրվա հացը վաստակելու հնարավորությունից զրկողն ու խուճապի մատնողը։

Բայց բոլոր դեպքերում, կատարվածն իսկապես երկկողմանի ողբերգություն է, ինչի համար ցավում ենք...