Կանխատեսումներին ոմանք լուրջ են վերաբերում, ոմանք՝ ոչ։

Աշխարհում ներկայիս իրադարձությունները բուլղարացի հայտնի պայծառատես Վանգայի կանխատեսումներին նոր իմաստ են հաղորդում, փոխանցում է Комсомольская правда-ն։

«Շատ մարդիկ կտուժեն։ Դժբախտությունները կլինեն, որոնք կվերաբերվեն բոլոր ազգերին։ Մարդիկ կքայլեն բոբիկ ու մերկ, կլինեն քաղցած, կապրեն առանց վառելիքի և լույսի»,- գուշակել է Վանգան նախորդ դարի 80-ականներին։

Դեռևս մի քանի տարի առաջ մեկնաբանները ենթադրում էին, որ խոսքը համաշխարհային տնտեսական ճգնաժամի մասին է։ Սակայն գուշակությունը կատարվեց այլ կերպ. դա այժմ բացահայտ է, գրում է լրատվամիջոցը։ Վանգան մի քանի տասնամյակ առաջ «տեսել» էր ներկայիս փախստականների ամբոխները։ Կարծես, նա գիտեր նաև պատճառը՝ պատերազմը, որը սկսել է Արևմուտքն Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում։

Վանգայի կանխատեսումների համաձայն՝ մինչ 2043թ. Եվրոպայում կիշխեն մուսուլմանները։