Քեյթ Լուկասն ու իր ամուսինն որոշեցին ևս մի երեխա ունենալ: Հղիության թեստը տվեց դրական արդյունք, ինչն ամենևին չզարմացրեց փորձառու մորը: Եկավ առաջին ստուգման օրը. Քեյթը գնաց բժշկի մոտ: Նրա բժիշկը վաղուց էր կատակում, որ այս անգամ նա երկվորյակներ է ունենալու, բայց պարզվեց, որ կատակը մարգարեություն էր. Քեյթի որովայնում երկու սրտիկներ էին բաբախում, ու սա  միակ նորությունը չէր այդ օրը:

Պորտալարերը շատ պինդ հյուսված էին, ու գրեթե անհավանական է, բայց երկու երեխաներն էլ ողջ էին: Սակայն սա դեռ ամենը չէ:

Քանի որ երկվորյակները ժամկետից վաղ էին լույս աշխարհ եկել, նրանք շատ փոքրիկ էին ու թույլ, բայց փառք Աստծո՝ լիովին առողջ: Բժիշկները ճիշտ պահ ընտրեցին կեսարյան հատման համար, քանի որ եթե վիրահատությունն ուշանար մի քանի ժամով անգամ, հյուսված պորտալարերն ապրելու շանս չէին թողնի մանկիկներին:

Հիմա նրանք 8-ամյա երկու հրաշք են։