Սեպտեմբերի 20-ին, ժամը 14.40-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նուռնուս գյուղի ամառանոցների տներից մեկի բակում օձ է նկատվել, որը բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Աբովյան քաղաքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: