Սեպտեմբերի 20-ին, առեղծվածային ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 02:30-ի սահմաններում Mercedes մակնիշի 77 RR 008 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Հովսեփյան-Դավիթ Բեկ փողոցների խաչմերուկում` հեռուստաաշտարակի հարևանությամբ դուրս է եկել ճանապարի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և մոտ 60 մ գլխիվայր շրջվելով` հայտնվել ձորակում- գրում է Shamshyan.com -ը :
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հարվածի արդյունքում հրդեհ է բռնկվել ավտոմեքենայում և այն վերածվել է մոխրակույտի: Դեպքի վայր են ժամանել Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 3-րդ և 8-րդ հրշեջ-փրկարական ջոկատները` 1 մարտական հաշվարկով: Օպերատիվորեն ժամանել է նաև 1-03 շտապօգնության բրիգադը; Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի աշխատակիցները` ավագ տեսուչ Սեյրան Խաչատրյանի գլխավորությամբ: Հրշեջները կրակը մարելուց հետո ոստիկանների հետ փնտրել են վարորդին, սակայն վարորդին չեն կարողացել գտնել:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում


