Սեպտեմբերի 21-ին, ժամը 08.02-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 41-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 41-րդ կմ-ին դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Կիա» մակնիշի 31 OS 539 պետհամարանիշի (վարորդ` Է. Պ., ծնվ. 1986 թ.) և «ՎԱԶ-2106» մակնիշի 34 LQ 568 պետհամարանիշի (վարորդ` Ա. Ջ., ծնվ. 1991 թ.) ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը տեղի ուժերով «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա. Ջ.-ին և ուղևոր Լ. Գ.-ին (ծնվ. 1999 թ.) դուրս են բերել ավտոմեքենայից, ովքեր հոսպիտալացվել են Հրազդան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ մյուս ուղևորը` Ս. Մ.-ը (ծնվ. 1969 թ.) զոհվել է:

Ըստ նախնական տեղեկությունների, զոհված քաղաքացու դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս, իսկ դիակից քիչ այն կողմ՝ նրա կտրված գլուխը: 

YerevanNews.am-ին Քնչական Կոմիտեից հայտնեցին, որ դեպքի առընչությամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 242 հոդվածի, 2-րդ մասով:

Լուսանկարը՝ shamshyan. com-ի