ՀՀ-ում տրանսպորտը գտնվում է անմխիթար վիճակում։ Առավոտյան մարդ դուրս է գալիս տանից ու իրեն անհայտ է որքան ժամանակ անց կլինին աշխատավայրում կամ այնտեղ, որտեղ գնում է։

Հետազոտությունս այսօր Նոր Նորքի 5-րդ զանգվածում էր, որտեղ ուշադրությունս գրավեց մեկ ժամից ավել  երթուղայինին սպասող մի պապիկ։

Իհարկե, շատերն էին սպասում, բայց պապիկի փաստ ինձ հուզեց։

Բավականին տարբեր հաճախականությամբ և ուշ-ուշ գալիս են այնտեղ գործող մի քանի երթուղայիններ, որտեղ «խցկվելն» անգամ անհնար է լինում։ Ամբոխի մի մասին հաջողվում է «կախվել» դռներից, մյուս մասը հուսահատ հետ է գալիս, կանգնում իր տեղում՝ հույսով սպասելով հաջորդին։ 

Մի քանի երիտասարդներ, երևի թե ուշանալով, երկար սպասելուց հետո նստեցին տաքսի.... ուսանողներ... դա էլ հուզեց ինձ։

Բայց պապիկն ուրիշ էր.... յուրաքանչյուր երթուղայինի մոտենալու հետ, պապիկը մի կերպ վեր էր կենում տեղից, մոտենում երթուղայինին, բայց ապարդյուն....այդտեղ տեղավորվող երիտասարդից անգամ մեծ ջանքեր է պահանջվում.... ու այս տեսարանը տևեց ժամից ավել.... մարդկանց մի զանգվածին հաջողվում էր մի կերպ տեղավորվել....մի զանգվածն արդեն հարազատաբար ժպտում էր միմյանց.... 

Համացանցում բազմիցս տարածվում են նկարներ, որտեղ մարդիկ  անհարմար դիրքերով հենված են իրար , կամ մարու մեկ երորդ մասն արդեն իսկ դուրս է երթուղայինից.... և դա երբեմն դառնում է ծիծաղի առարկա.... միթե՞ այս տեսարաններին երբևե ականատես չեն լինում քաղաքապետարանի ներկայացուցիչները... Ինչո՞ւ չի շտկվում այս ամենը։ Ինչո՞ւ երթուղայինների ընթացքը չի գործում ճիշտ ժամանակացույցով։ 

Հասկանալի է նաև վարորդների դիրքորոշումը. մտածում է, որքան ուշ՝ այնքան լիքը։ Դե, հո դատարկ չի քշի...մարդը վառելիքի փող է տալիս, գծի փող, մեքենայի անսարքության փող... Իսկ այս մի շարք հարցերը վաղուց համապատասխան մարմիններին չեն հետաքրքրում։

Մինչև ե՞րբ, միթե շտկում չունի այս ամենը։ Վարորդը մարդ է տեղափոխում, ոչ թե բեռ...Այս տեսարանները ինքնասիրություն են խոցում։ 

Սա անբարոյականություն է հասարակության հանդեպ...