Երեկ՝ հոկտեմբերի 1-ին, երեկոյան ժամը 20:00-ի սահմաններում, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Լվովյան փողոցի թիվ 5 շենքի բակում երիտասարդ տղայի դի է հայտնաբերվել:
Ժամանած ոստիկաններն ու քննիչները շենքի բակում հայտնաբերել են Աշտարակ քաղաքի բնակիչ, 27-ամյա Գ. Ո.-ի դին: Նախնական տեղեկություններով, նա օրերս ժամանել է Ֆրանսիայից և այդ օրը այցելել է իր ազգականի տուն, իսկ կարճ ժամանակ անց ինքնասպան է եղել:
Քնչական կոմիտեից YerevanNews.am-ի հետ զրույցում հայտնեցին, որ պարզվում են դեպքի հանգամանքները, դեռևս քրեական գործ չի հարուցվել: Նախապատրաստվում են նյութեր:
Լուսանկարները՝ shamshyan. com-ի