Հոկտեմբերի 6-ին, «Ելակետ» մամուլի ակումբում տեղի ունեցավ ասուլիս, որի հյուրն էր նարեկաբույժ, հոգեթերապևտ Արմեն Ներսիսյանը:
Արմեն ներսիսյանը հավաստիացնում է, որ «նարեկաբուժություն» տերմինի և մեթոդի հիմնադիրն ինքն է: Բժշկության մեջ՝ փորձելով գտնել պատճառները, հանդիպում ենք դեպքերի, երբ այդ պատճառը հայտնի չէ և այդ փաստը պետք է բարոյապես ազատ ասել: Այդ ժամանակ նախախնամությունը նրան ուղղորդել է դեպի կատարյալ խոսք՝ «Նարեկ»:


