Երևանի «Փյունիկի» ավագ Արտակ Եդիգարյանը ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում կիսվել է Հայաստանի գավաթի եզրափակիչ դուրս գալու իր տպավորություններով.

- Շատ ուրախ ենք, որ հաղթեցինք ու դուրս եկանք եզրափակիչ: «Գանձասարի» հարձակվողական գծում տեխնիկապես ուժեղ ֆուտբոլիստներ կան, որ եթե հնարավորություն տվեցիր, կպատժեն: Շատ դժվար հանդիպում էր, բայց բոլորիս ընդհանուր ջանքերի շնորհիվ մենք կարողացանք հաջողության հասնել:

Չնայած, որ պատասխան խաղը սեփական հարկի տակ էր, այն ավելի պատասխանատու էր: Կապ չունի, որ հաղթել էինք Կապանում 1:0: Շատ վտանգավոր հաշիվ էր, բայց ամեն ինչ կարողացանք մեր օգտին ավարտել:

Կապ չունի, թե ով է մրցակիցը եզրափակչում: Պետք է լավ տրամադրվենք, մի խաղ է` եզրափակիչ: Ամեն գնով ամեն ինչ կանենք, որպեսզի հաղթենք,- նշել է Հայաստանի հավաքականի պաշտպանը: