Ութամյա Մխիթարը Վարդենիսի Ակունք գյուղից է: Ծնվել է սրտի արատով: Երկու տարեկանում Նորք-Մարաշ ԲԿ-ում երեխայի մոտ կատարել են սրտի վիրահատություն,սակայն անոթը այժմ էլ չի աշխատում: Երեխան գտնվում է բժիշկների հսկողության տակ, սակայն, երբ Վարդենիսում վատանում է, տեղական բժիշկները հորդորում են տանել Երևան, ուր նույնպես ոչնչով չեն կարողանում օգնել: Միակ լուծումը երեխային զարգացած բժշկությամբ երկիր տանելն է:
Ընտանիքը սոցիալապես ծայրահեղ ծանր վիճակում է ապրում: Եթե կլինեն մարդիկ, ովքեր դրամական աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն կհայտնեն, կարող են զանգահարել Մխիթարի մայրիկին հետևյալ հեռախոսահամարներով ՝+374 43 73 72 81, +374 94 73 72 81:
ՎՏԲ-Հայաստան բանկում Մխիթարի մայրիկի` Լաուրա Լևոնի Ավագյանի անունով բացվել են հաշվեհամարներ՝ 16037009048402 ՀՀ դրամ, 16037009048403 ԱՄՆ դոլար, 16037009048404 ԵՎՐՈ, 16037009048405 ՌԴ ռուբլի, SWIFT:ARMJAM22: