Հոկտեմբերի 21-ին, արտակարգ դեպք է գրանցվել ՀՀ Գեղարքունիքի մարզում: 7-ամյա Ռուդոլֆ Վարդանյանը «գլխի ծոծրակային շրջանի քերծվածք, գլխուղեղի ցնցում» ախտորոշմամբ տեղափոխվել է բժշկական կենտրոն:
Այս տեղեկությունը YerevanNews.am-ի հետ զրույցում հաստատեցին նաև ՀՀ ոստիկանության լրատվության բաժնից:
Նախնական տեղեկություններով, երեխան ընտանիքի հետ է եղել: Լուսանկարվելու պահին Ռուդոլֆը վայր է ընկել քարի վրայից, որը ունեցել է 7 մետր բարձրություն:


