Հոկտեմբերի 25-ին Երևանում 35-ամյա Հայկ Գ.-ն իր վարած «Օպել» մակնիշի 34 SZ 789 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել ամուսիններ 38-ամյա Մհեր և 36-ամյա Գայանե Մկրտումյաններին: Վրաերթի ենթարկվածները շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել են հիվանդանոց:
Պարզվել է, որ Մհեր Մկրտումյանը հանդիսանում է ՀՀ Գյուղատնտեսության նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավարն է:
Նրա վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ: Կա նաև կյանքին սպառնացող վտանգ: Այս մասին YerevanNews.am-ի հետ զրուցում հայտնեց թիվ 1 համալսարանական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանը:


