Թուրքիայում հրատարակվող  «Ակօս»  հայկական շաբաթաթերթն իր այսօրվա համարում  գրել է, որ  Թուրքիայի Մեջլիսի  քուրդ պատգամավոր  Ահմադ  Թուրքը  ներուղություն է  խնդրել  հայերից :

«Ակօս»-ը  գրում է նաև,  որ քուրդ պատգամավորը, որը  Մեջլիսում  համարվում է անկախ պատգամավոր`   վերջերս հայտարարություն էր տարածել,  թե  1915 թվականին  քրդերը հայերի հանդեպ  մեծ սխալներ են գործել ու բռնությունների ենթարկել, որոնց համար  ինքը հրապարակավ ներողություն է խնդրում  հայերից :