Թուրքիայում հրատարակվող «Ակօս» հայկական շաբաթաթերթն իր այսօրվա համարում գրել է, որ Թուրքիայի Մեջլիսի քուրդ պատգամավոր Ահմադ Թուրքը ներուղություն է խնդրել հայերից :
«Ակօս»-ը գրում է նաև, որ քուրդ պատգամավորը, որը Մեջլիսում համարվում է անկախ պատգամավոր` վերջերս հայտարարություն էր տարածել, թե 1915 թվականին քրդերը հայերի հանդեպ մեծ սխալներ են գործել ու բռնությունների ենթարկել, որոնց համար ինքը հրապարակավ ներողություն է խնդրում հայերից :