Հոկտեմբերի 30-ին, ժամը 20.25-ին, Ավանի Բաբաջանյան փողոցի թիվ 146/Ա հասցեի դիմաց «ԲՄՎ» մակնիշի, առանց պետհամարանիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 1957 թ. ծնված Կարինե Հարությունյանին, ով տեղում մահացել է:
Քննությունը վարում է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունը:
Դեպքի առընչությամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով։ Այս մասին YerevanNews.am-ին հայտնեցին Քնչական կոմիտեից։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Նախնական տեղեկություններով, մեքենայի ղեկին է եղել 20-ամյա Սեյրան Աղամալյանը: