Հարավային Սուդանում նոյեմբերի 4-ի առավոտյան Aн-12 ինքնաթիռի կործանման ժամանակ ողջ է մնացել մի երեխա: Մայրը նրան դուրս է նետել պատուհանից, երբ ինքնաթիռը սկսել է կտրուկ իջնել, փոխանցում է segodnya.ua-ն:

Երեխայի հետ միասին ողջ է մնացել նաև նրա հայրը։ Նրանք բոլորը հոսպիտալացվել են:

Ավելի վաղ հաղորդվել է, որ ինքնաթիռում եղել է 12 ուղևոր և անձնակազմի 6 անդամ, որոնցից հինգը՝ հայ, մեկը՝ ռուս: