ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ:
2015 թվականի նոյեմբերի 7-ին՝ ժամը 18:45-ին, ահազանգ է ստացվել, որ Բաշինջաղյան փողոցի 6-րդ շենքի 9-րդ հարկից մի տղա ցած է ընկել:
Դեպքի վայրի զննությամբ Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի 6-րդ շենքի հետնամասում հայտնաբերվել Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի 6-րդ շենքի 25 բնակարանի բնակիչ, 1998թ. ծնված Ա.Հերքիյանի դիակը:
Նրանից մոտ երկու մետր հեռավորությամբ հայտնաբերվել է ուրագ, ինչպես նաև՝ բջջային հեռախոս:
Դեպքի առթիվ 2015 թվականի նոյեմբերի 7-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով՝ ինքնասպանության հասցնելը:
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն: