Ներկայացնում ենք ՀՀ ՏԿԱԻՆ-ի կողմից հրապարակված ավերածությունների դեպքերը մայրաքաղաք Երևանում և մյուս մարզերում, որոնք տեղի են ունեցել ուժեղ քամու պատճառով:
Նոյեմբերի 12-ին, ժամը 19.53-ին ահազանգ է ստացվել, որ Ազատության պողոտայի նրբանցքի թիվ 3 և 4 շենքերի տանիքների ծածկի թիթեղները ուժեղ քամուց թուլացել և ընկել են, առկա է մյուս թիթեղների ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ թիվ 3 շենքի տանիքում (25-րդ բնակարանի տանիքային հատված) կառուցված ծածկի մեկ թիթեղ ընկել է շենքի բակ, իսկ մյուս թիթեղը թուլացել և կախվել է:
Հրշեջ-փրկարարներն ամրացրել են թիթեղը:
***
Նոյեմբերի 12-ին, ժամը 19.42-ին ահազանգ է ստացվել, որ Վաղարշ Վաղարշյան փողոցի թիվ 18ա շենքի տանիքի ծածկի թիթեղները քամու հետևանքով թուլացել են, առկա է ընկնելու վտանգ. ամրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնութունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն ամրացրել են տանիքի ծածկի թուլացած թիթեղները (3 հատ):
***
Նոյեմբերի 12-ին, ժամը 19.32-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աճառյան փողոցում` Հարսնաքար ռեստորանի մոտակայքում, գովազդային վահանակի վրա ամրացված երկաթյա ձողը ուժեղ քամուց պոկվել և ընկել է տրոլեյբուսի լարերի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները իրականացրել են հերթապահություն՝ մինչ դեպքի վայր ժամանած ծառայությունների աշխատանքների ավարտը:
***
Նոյեմբերի 12-ին, ժամը 21.40-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոցի թիվ 3 շենքի տանիքի թիթեղը քամու հետևանքով կախվել է, առկա է ընկնելու վտանգ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները մասամբ ամրացրել են կախված թիթեղը (մոտ 30 քմ):
***
Նոյեմբերի 12-ին, ժամը 19.28-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ահարոնյան փողոցի թիվ 8 շենքի 1-ին մուտքի տանիքից երկաթյա թիթեղը թուլացել և կախվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն ամրացրել են տանիքի թիթեղյա ծածկը (մոտ 20 քմ):
***
Նոյեմբերի 12-ին, ժամը 17.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատության պողոտայի թիվ 25 շենքի տանիքի երկաթյա թիթեղը թուլացել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ շենքի տանիքից երկաթյա թիթեղը (մոտ 4 քմ) պոկվել և ընկել է մոտակայքում գտնվող ծառի վրա:
Հրշեջ-փրկարարները ծառից հեռացրել են թիթեղը և տեղափոխել անվտանգ տարածք:
***
Նոյեմբերի 12-ին, ժամը 17.23-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան և Սեբաստիա փողոցների խաչմերուկի մոտակայքում գտնվող «Իմպերիա» ռեստորանի տանիքի թիթեղը թուլացել և կախվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:
Հրշեջ-փրկարարներն ապամոնտաժել են Արամ Սարգսյան փողոցի թիվ 2/2 հասցեում գտնվող «Իմպերիա» ռեստորանային համալիրի տանիքի ծածկի թիթեղը (2X1 մ):
***
Նոյեմբերի 12-ին, ժամ 17.08-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աճառյան փողոցի թիվ 20 շենքի տանիքի ծածկի երկաթյա թիթեղը թուլացել և կախվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկը:
Հրշեջ-փրկարարները ամրացրել են տանիքի ծածկի թուլացած թիթեղները:
***
Նոյեմբերի 12-ին, ժամը 17.04-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Օրբելի փողոցի թիվ 6 շենքի թուլացած երեսպատման սալիկների մի մասը ընկել և վնասել են էլ.լարերը, առկա է մյուս մասի ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն ապամոնտաժել են երեք (30×40սմ) երեսպատման սալիկ:
***
Նոյեմբերի 12-ին, ժամը 16.28-ին տեղեկություն է ստացվել, որ քամու հետևանքով ծառը ընկել է Տավուշի մարզի Իջևան քաղաքի շենքերից մեկի մուտքի դիմաց փակելով այն. անհրաժշետ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները մասնատել և հեռացրել են ծառը:
***
Նոյեմբերի 12-ին, ժամը 16.09-ին ահազնագ է ստացվել, որ Երևանի Աճառյան փողոցի թիվ 24 շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակի տանիքի թիթեղյա ծածկը քամուց պոկվել է և վնասելով էլ.լարերը՝ ընկել ՏԿ և ԱԻՆ ՃԿՊԱ-ի պարսպի և ավտոճանապարհի վրա, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է անանցանելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկը:
Հրշեջ-փրկարարները ապամոնտաժել են ավտոտնակի տանիքի թիթեղյա ծածկը (մոտ 25 քմ):
***
Նոյեմբերի 12-ին, ժամը 15.44-ին ահազանգ է ստացվել, որ Զ.Սարկավագի փողոցում` «Հայք» սուպերմարկետի մոտակայքում, քամուց ծառը պոկվել և ընկել է ավտոճանապարհի երթևեկելի հատված, ինչի հետևանքով երթևեկությունը դարձել է միակողմանի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարների և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի կանաչապատման ընկերության աշխատակիցների համատեղ ուժերով ծառը մասնատվել և հեռացվել է ճանապարհի երթևեկելի հատվածից:
***
Նոյեմբերի 12-ին, ժամը 15.11-ին ահազանգ է ստացվել, որ քամու հետևանքով վնասվել է Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Շամախյան թաղամասի 2-րդ շենքի տանիքը:
Դեպքի վայր է մեկնել թիվ Իջևան քաղաքի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ շենքի տանիքից մոտ 20 քմ պոկվել և ընկել է շենքի բակ:
***
Նոյեմբերի 12-ին, ժամը 14.03-ին տեղեկատվություն է ստացվել, որ քամու հետևանքով վնասվել է Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի դպրոցի տանիքը, ջարդվել են պատուհանները:
Դեպքի վայր է մեկնել թիվ Իջևան քաղաքի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ մասամբ վնասվել են 2 դասասենյակների պատուհանները և դպրոցի տանիքը մոտ 40 քմ պոկվել և ընկել է անվտանգ տարածք:
***
Նոյեմբերի 12-ին, ժամը 14.19-ին տեղեկատվություն է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 14-րդ կմ-ում «Մայիսյան կամուրջ» հյուրանոցային համալիրի հարակից տարածքում ծառն ընկել է ճանապարհի երթևեկելի հատված դարձնելով այն միակողմանի անցանելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները մասնատել և հեռացրել են ծառը՝ ավտոճանապարհից:
***
Նոյեմբերի 12-ին, ժամը 14.39-ին ահազանգ է ստացվել, որ քամու հետևանքով Տավուշի մարզի Իջևան քաղաքի Արցախյան փողոցի թիվ 2 հասցեում գտնվող «Մեծ Մհեր» հյուրանոցային համալիրի տանիքը պոկվել է և ընկել է բակում կայանված ավտոմեքենաների վրա:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ տանիքը՝ մոտ 120 քմ պոկվել և ընկել է «Իջևանի ԲՈւԱՏ» ՓԲԸ-ի ավտոկայանատեղիում կայանված Ս.Գ.-ին պատկանող «Մերսեդես» մակնիշի 34PO723 պ/հ և Տավուշի մարզի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնին պատկանող «ՎԱԶ-2121» մակնիշի 075ԼՍ57 պ/հ ավտոմեքենաների վրա և վնասելով վերջիններս:
Հրշեջ-փրկարարները հեռացրել է թիթեղը:
***
Նոյեմբերի 12-ին, ժամը 14.37-ին ահազանգ է ստացվել, որ քամու հետևանքով վնասվել է Տավուշի մարզի Աչաջուր գյուղի դպրոցի տանիքը:
Դեպքի վայր է մեկնել թիվ Իջևան քաղաքի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ քամու հետևանքով պոկվել և ընկել են դպրոցի և մանկապարտեզի տանիքները՝ մոտ 800 քմ և պատուհանները, Ա.Վ.ի տան տանիքը՝ մոտ 8 քմ, Վ. Փ.-ի տան տանիքը՝ մոտ 20քմ, Մ. Գ.-ի տան տանիքը՝ մոտ 10 քմ և Ա. Գ.-ի տան տանիքն ամբողջությամբ՝ մոտ 160 քմ:
***
Նոյեմբերի 12-ին, ժամը 14.54-ին տեղեկատվություն է ստացվել, որ քամու հետևանքով գյուղում վնասվել են Տավուշի մարզի Իջևան քաղաքի 6 տան տանիք, բուժկետի տան տանիքը, փլուզվել է 1 տան արտաքին պատը, տապալվել է 1 ծառ և վնասվել է էլեկտրահաղորդման լարերը:
Դեպքի վայր է մեկնել թիվ Իջևան քաղաքի օպերատիվ խումբը:
Դեպքի մասին տեղեկացվել են համապատասխան մարմինները:
***
Նոյեմբերի 12-ին, ժամը 13.24-ին ահազանգ է ստացվել, որ քամու հետևանքով Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տ.Մեծի պողոտյի թիվ 63 շենքի տանիքից ազբոշիֆերը պոկվել և հայտնվել է ծառի վրա, իսկ թիվ 34 շենքի տանիքին ամրացված գովազդային վահանակի մետաղյա տառերը թեքվել են. առկա է ընկնելու վտանգ:
Դեպի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն ապամոնտաժել են ազբոշիֆերը և մետաղյա տառերը:
***
Նոյեմբերի 12-ին, ժամը 11.55-ին ահազանգ է ստացվել, որ քամու հետևանքով Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի 1-ին շենքի տանիքից պոկվել է թիթեղ և ընկել դիմացի ծառի վրա, ինչն իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն իրականացրել են համապատասխան աշխատանքներ:
***
Նոյեմբերի 12-ին, ժամը 10.00-ին տեղեկատվություն է ստացվել, որ նոյեմբերի 12-ի ժամը 03:00-ի սահմաններում քամու հետևանքով վնասվել են 12 շենք-շինությունների տանիքներ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում:
Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ:
Պարզվել է, որ քամու հետևանքով վնասվել են 32 շենք-շինությունների տանիքներ:
Քաղաքապետարանում ստեղծվել է հանձնաժողով` վնասի չափերը ճշտելու համար:
***
Նոյեմբերի 12-ին, ժամը 09.50-ին ահազանգ է ստացվել, որ քամու հետևանքով վնասվել է Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Նժդեհի փողոցի թիվ 3 շենքի տանիքը:
Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ:
Պարզվել է, որ քամին վնասել է քաղաքի 9 բազմաբնակարան շենքի և թիվ 2 միջնակարգ դպրոցի տանիքները, և 9 էլ. սյուն, ինչպես նաև Արագած գյուղում` 12, Լուսագյուղ գյուղում` 28, Թթու ջուր գյուղում` 2, Կայք գյուղում` 5, Շենավան գյուղում 9, Չքնաղ գյուղում` 7, Արայի և Հարթավան գյուղում` 1-ական, Վարդենուտ գյուղում` 81 շենք-շինությունների տանիքներ:
***
Նոյեմբերի 12-ին, ժամը 09.42-ին տեղեկատվություն է ստացվել, որ քամու հետևանքով Լիճք գյուղում վնասվել են տների տանիքներ:
Դեպի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ գյուղում վնասվել է 5 տների տանիքներ (ընդհանուր մոտ 230 քմ), 15 ծառ և 2 պատուհան:
Դեպքի մասին տեղեկացվել են մարզպետարանի քաղաքաշինության բաժնի պետ Ռ.Ա.-ը և ՏԻՄ վարչության պետ Ս.Ա.-ը:
***
Նոյեմբերի 12-ին, ժամը 09.06-ին տեղեկություն է ստացվել, որ քամու հետևանքով վնասվել է Բազմաղբյուր գյուղի դպրոցի տանիքը:
Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ քամին վնասել է Բազմաղբյուր և Փարպի գյուղերի միջնակարգ դպրոցի տանիքները, Կոշ և Աղձք գյուղերում մեկական, Բյուրական և Ոսկեվազ գյուղերում` 4-ական տան տանիքներ:
Լուսանկարներում Ալավերդի քաղաքում տեղի ունեցած ավերածություններն են:
Լուսանկարները՝ shamshyan. com-ի